Փայտի փոխարեն՝ արևային ջրատաքացուցիչներ

24-07-2020

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև  Շիկահող արգելոցի հարակից մի շարք բնակավայրեր՝ ծանոթանալու Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի միջոցով ձեռք բերված աղբատար ծառայության աշխատանքներին։
Վահե Ջիլավյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ այցելել է նաև Շիկահող գյուղ՝ տեղի տնային տնտեսություններում տեղադրված ջրատաքացուցիչների արդյունավետությունը գնահատելու, ծրագրի շրջանակներում տանիքների վերանորոգման աշխատանքներին հետևելու և տեղի բնակիչների հետ հետագա ծրագրերը քննարկելու համար։
Ծավ բնակավայրի մոտակայքում իրականացված գարնանային ծառատնկման աշխատանքների շրջանակներում վերջերս Կապան համայնքում տնկվել էր շուրջ 9000 ծառ։ Ծրագրի շնորհիվ հիմնվել են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններ։ Արևային լուսավորություն է անցկացվել թիրախային 7 բնակավայրերում։
Օգոստոսին կմեկնարկեն ևս 147 տնային տնտեսություններում արևային ջերմատաքացուցիչների տեղադրման աշխատանքները։
 

<
>