«Սմբատաբերդ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Սմբատաբերդի անդեզիտա-բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

12-08-2020

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 21-ին ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Սմբատաբերդ» ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Սմբատաբերդի անդեզիտա-բազալտների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 
 

<
>