«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

13-08-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքում՝ Նարեկացի 61 հասցեում, տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), կամ՝ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-18: 
 

<
>