Մշակվում է <<Հովհերմ>> ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Սիս համայնքի վարչական տարածքում 32.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 38.25 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

26-08-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Հովհերմ>> ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Սիս համայնքի վարչական տարածքում 32.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 38.25 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2020թվականի սեպտեմբերի 01-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>