Մշակվում  է Շիրակի  մարզի  Մարմաշեն համայնքի Կրաշեն բնակավայրի  վարչական տարածքում «Վարդան Մարտիրոսյան» Ա/Ձ-ի կողմից արդյունաբերական/շշալցում/ նպատակով՝  «Տերտերի»  աղբյուրից՝  0.2 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

27-08-2020

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների,թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից   ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Շիրակի  մարզի  Մարմաշեն համայնքի Կրաշեն բնակավայրի  վարչական տարածքում «Վարդան Մարտիրոսյան» Ա/Ձ-ի կողմից արդյունաբերական/շշալցում/ նպատակով՝  «Տերտերի»  աղբյուրից՝  0.2 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2020 թվականի սեպտեմբերի 1-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն

<
>