Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց մեկնարկեց ՊՈԱԿ-ի՝ Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ:
Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:
Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:
Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին:
Այստեղ՝ հենց արգելոցի տարածքում, կարող եք անցկացնել բաց դասեր, գիտական քննարկումներ և էկոկրթական ծրագրեր:
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։
Ռոմանոս Պետրոսյանի՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց այցի հերթական կանգառը Խոսրով տեղամասի այցելուների և տեղեկատվության կենտրոնն էր։
Կենտրոնի գործունեության նպատակն է այցելուներին հնարավորություն տալ ծանոթանալու արգելոցի ստեղծման պատմության, դրա նշանակության, կենդանական և բուսական աշխարհի, պատմամշակութային արժեքների հետ:
Նախարարը շրջեց տարածքում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին, քննարկվեցին հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության, ինչպես նաև անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց