ԻՆՉՊԵ՞Ս Է ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԹԱՓՈՒԿ ՎԱՌԵԼԱՓԱՅՏԸ

09-09-2020

ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և Բնապահպանության նախարարների 2011 թվականի համատեղ հրամանով հաստատվել է ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառներին անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի ցանկը։
ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված բնակավայրերում բնակվող ընտանիքներին տրվում է արտոնություն՝ սեփական միջոցներով մթերել և անտառային տնտեսություն վարող տարածքային կազմակերպություններից անվճար ձեռք բերել մինչև 8 խոր. մետր թափուկ վառելափայտ։
Թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է սույն հրամանով սահմանված բոլոր բնակավայերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում է առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։
2018 թվականին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից անտառամերձ համայնքների բնակիչներին հատկացվել է շուրջ 102 000 պահեստավորված խմ թափուկ վառելափայտ, 2019 թվականին՝ շուրջ 87 000 պխմ, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շուրջ 23 000 պխմ։
Թափուկ վառելափայտի մթերումն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից։ 
Հավելենք, որ թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։ 
Հիշեցնենք, որ թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։
ՀՀ կառավարության 2011 թվականի N 1535-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերի ցանկը և թափուկ վառելափայթի՝ օրենքով սահմանված արժեքների մասին տեղեկությունները կցվում են հրապարակմանը։ 
 

<
>