Շրջակա միջավայրի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի

22-09-2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին  նախարարության ղեկավար կազմն ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, նախարարն աշխատակազմին ներկայացրեց  Շրջակա միջավայրի նախարարության  նոր գլխավոր քարտուղարին՝ Գրիգոր Գուլյանին։
Ստորև ներկայացնում ենք ՇՄՆ նորանշանակ գլխավոր քարտուղարի կենսագրությունը։
Գրիգոր Գուլյանը ծնվել է  1978 թ. փետրվարի 22-ին քաղաք Աբովյանում:
Կրթություն
1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
1994-1999թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» բաժին:
Աշխատանքային գործունեություն
2020 թ-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար
2018 թ-ի օգոստոսի 9-ից ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:
Հոկտեմբեր 2014 -օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:
Դեկտեմբեր 2013 - նոյեմբեր 2017թթ. 
«Ջեյ Սի Էյ» Հայաստանի Ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:
Ապրիլ 2012 - հոկտեմբեր 2014 թթ. 
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:
Հունվար 2005 -ապրիլ 2012թթ. 
Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Հուլիս 2003 - հունվար 2005թթ. 
Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:
✅Անձնական տվյալներ
1999-2001թթ. ՀՀ Զինված Ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց առանձին ստորաբաժանումների ղեկավարներին:

<
>