«ՀԳՇՆ» ՍՊԸ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվող Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

29-09-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 7-ին ժամը 14:30-ին Արարատի մարզի Հովտաշատի համայնքապետարանում՝ Բաղրամյան 96 հասցեում, տեղի կունենա Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվող Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցման  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>