Քաղաքացի Սասուն Ավետիսյանի կողմից ներկայացված Դավիթ Անհաղթ փողոց 14/16 և 14/17, Կ.Ուլնեցի փողոց 32/33 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

01-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 14-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ. Անհաղթ փողոց հ.11 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Դավիթ Անհաղթ փողոց 14/16 և 14/17, Կ.Ուլնեցի փողոց 32/33 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>