Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները համալրում են  ՀՀ Զինված ուժերի շարքերը

12-10-2020

Ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Շրջակա միջավայրի նախարարության  տասնյակ աշխատակիցներ  պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվելու և համալրելու ՀՀ Զինված ուժերի շարքերը։ 
Այսօր արդեն նախարարության կենտրոնական ապարատի և ենթակա ստորաբաժանումների շուրջ 200 աշխատակիցներ մեր պետականության համար վճռորոշ այս օրերին զորակոչվել են ծառայության այն գիտակցումով, որ հայրենիքի պաշտպանությունն ամենավեհ առաքելությունն է, որ պետք է կատարի մեզնից յուրաքանչյուրը, և այս պահին նրանք իրենց առաքելությունն են իրականացնում առաջնագծում։
Իմ զորակցությունն ու երախտիքն եմ հայտնում առաջնագծում գտնվող մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին։ Հավաստիացնում եմ, որ նրանք՝ սահմանին կանգնած մեր մյուս եղբայրների հետ միասին, փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները: 
Մաղթում եմ ոգու տոկունություն և արիություն, եղբայրնե՛ր։
Հանուն Հայրենիքի, 
Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Արցախի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի անվտանգության։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան

<
>