ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր-3, Արմավիր-6 և Արմավիր-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

20-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, սահմանված կարգով հանրության իրազեկման նպատակով ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին հեռավար «Online» ձևաչափով «Zoom» ծրագրի կիրառմամբ տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր-3, Արմավիր-6 և Արմավիր-8 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):
Հեռավար հանրային քննարկումներին  միանալու համար կարող եք զանգահարել 011-22-02-17 հեռախոսահամարով:

<
>