Քաղաքացի Գուրգեն Սիմոնյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  Ծ. Իսակովի հ.24/8 և 24/5 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի հանրային քննարկումների վերաբերյալ

20-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 3-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոց 32 հասցեում, (Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի շենքում) տեղի կունենա՝ Գուրգեն Սիմոնյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  Ծ. Իսակովի հ.24/8 և 24/5 հասցեներում նախատեսվող հասարակական նշանակության օբյեկտի (առևտրի կենտրոն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>