Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է նյութական և այլ համապատասխան աջակցություն ցուցաբերել  Արցախի մեր հայրենակցներին, ՊԲ-ին և առաջնագծին

21-10-2020

Նախարարության աշխատակիցներն, ովքեր օգտվում են սոցիալական ապահովության փաթեթներից, գործածել են սոցիալական փաթեթի իրենց գումարները «Հայաստան համահայկական» հիմնադրամին և «1000 դրամ» հիմնադրամին ուղղելու հնարավորությունը։
Շրջակա միջավայրի նախարարության սեպտեմբեր ամսվա սոցիալական փաթեթների գումարը կազմում է շուրջ 1 մլն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հոկտեմբերի 7-ին, արտահերթ նիստի ժամանակ  ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում սոցիալական փաթեթի շահառուներին իրենց գումարներն ուղղել Հայաստանի կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանն ուղղված հիմնադրամներին:

<
>