«ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ կողմից ներկայացված Դավթաշենի 10-րդ փողոց, հ 5/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի  հանրային քննարկումների վերաբերյալ

21-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:30-ին Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամաս հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Դավթաշենի 10-րդ փողոց, հ5/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>