«ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ արտադրական տարածքում նախատեսվող կենդանական ծագման թափոնների այրման կայանքի տեղադրման հանրային քննարկումների վերաբերյալ

27-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 6-ին, 12:00-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, Նուբարաշեն 9-րդ փողոց, 4-րդ շենք (վարչական շրջանի շենք) տեղի կունենա քաղաք Երևան, Վլադ Հակոբյանի անվան «ՀԱՄԱԿՑՎԱԾ ԿԵՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ արտադրական տարածքում նախատեսվող կենդանական ծագման թափոնների այրման կայանքի տեղադրման աշխատանքային նախագծի  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 


 

<
>