«Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ի կողմից Միկոյան փողոց թիվ 18 և 18/1 հասցեներում նախատեսվող  արտադրական նշանակության շինությունների վերակառուցման, պահեստային շինությունների և պարսպի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

29-10-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19 հասցեում (վարչական ղեկավարի նստավայրում) տեղի կունենա «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ի կողմից Միկոյան փողոց թիվ 18 և 18/1 հասցեներում նախատեսվող  արտադրական նշանակության շինությունների վերակառուցման, պահեստային շինությունների և պարսպի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>