«Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, Ախուրյան գետ, Փուլ 1 / Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացված Կապսի ջրամբարի կառուցման նախագծի հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ

11-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. նոյեմբերի 20-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում տեղի կունենա՝ «Ի Էյ Էներջի ըդվայզորի» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի  «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում, Ախուրյան գետ, Փուլ 1 / Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակներում իրականացված Կապսի ջրամբարի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>