Ս.թ. դեկտեմբերի 18-ին տեղի կունենան Եղեգնավանի ավազի հանքի /առաջին և երկրորդ տեղամասերի/ աշխատանքային նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

05-12-2014

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 5-րդ մասի 3-րդ կետով և 7-րդ, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 35-րդ և 36-րդ մասերով սահմանված կարգով ս.թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի գյուղապետարանում տեղի կունենան <<Սարգիս և պապ>> ՍՊ ընկերության Եղեգնավանի ավազի հանքի /առաջին և երկրորդ տեղամասերի/ աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, Եղեգնավանի գյուղապետարանում:

<
>