ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՀՐԱՎԵՐ/ «Ճգնաժամային արձագանքում և հետճգնաժամային վերականգնում Հայաստանի համայնքներում»․ փոքր դրամաշնորհների ծրագիր

20-11-2020

Համայնքների և տեղական ինքնակառավարման մարմիններին ի աջակցություն մեծ կարիքը լուծելու համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է Փոքր դրամաշնորհների նախագիծ մի շարք թեմատիկ ուղղություններով։ Այն հասարակական կազմակերպություններին, կանանց և երիտասարդ ակտիվիստներին և քաղաքացիական խմբերին հնարավորություն կտա նպաստել ճգնաժամի արձագանքման և վերականգնման ուղղությամբ համայնքային միջոցառումներին: 

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրային իրազեկության մակարդակի բարձրացում համայնքներում COVID-19-ին վերաբերող հարցերով
Սոցիալական պատասխանատվության խթանում համայնքում
Արագ արձագանքման խմբերի ձևավորում՝ ներառյալ համայնքների ինքնօգնության խմբերը
Համայնքների կայունության բարձրացում՝ ի պատասխան համավարակների և աղետների 
Կենսապահովման հնարավորությունների տրամադրում տեղական համայնքներում
Համայնքի սոցիալական համախմբման ուժեղացում
Ծրագրի նախատեսվող ժամկետն է 3 ամիս։ 
Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի․
5 000 000 ՀՀ դրամը գրանցված կազմակերպությունների համար
750 000 ՀՀ դրամը անհատների և չգրանցված քաղաքացիական/նախաձեռնողական/համայնքային խմբերի համար։
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դիմումները պետք է ուղարկել առցանց։ Խնդրում ենք լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը հետյալ հղումով՝ shorturl.at/suT29 
Ծրագրի բյուջեի և Գանտի աղյուսակի նմուշ օրինակները հասանելի են այստեղ՝ shorturl.at/bglzD
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ հետևյալ էլ․ հասցեով՝ smallgrantscheme@gmail.com։

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 2020թ․

<
>