«Բիլումե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի ուսումնասիրության աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

25-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Կաքավաձորի համայնքապետարանում  տեղի կունենա  «Բիլումե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի  տուֆերի հանքավայրի հարավային տեղամասի ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>