«Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

26-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Սյունիքի  մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենա «Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։(2-րդ փուլ)
   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>