«Հայգյուղշիննախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

30-11-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոց 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայր, 3-րդ հարկ) տեղի կունենա «Հայգյուղշիննախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>