«Ջոլի Ֆեմիլի» ՍՊԸ կողմից ներկայացված  Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց հ.1/5 և հ.1/7 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

02-12-2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 15-ին ժամը 15։00-ին Գայի պողոտա հ19 (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջոլի Ֆեմիլի» ՍՊԸ կողմից ներկայացված  Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց հ.1/5 և հ.1/7 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
    Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
    
 

<
>