Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այցով Բրյուսելում է

18-12-2020

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով Բրյուսելում է՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին: Պատվիրակության կազմում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։
«Շրջակա միջավայր» 5-րդ գլխով նախատեսված են ավելի քան 100 միջոցառումներ, որոնք ուղղված են ԵՄ երկու տասնյակից ավել հրահանգներին համապատասխան ազգային օրենսդրության մոտարկման աշխատանքներին։ Մոտարկման արդյունքում հնարավոր կլինի առաջընթաց ունենալ շրջակա միջավայրի պահպանության ու որակի վերականգնման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման, էկոկրթության, բնապահպանական պատասխանատվության, անդրսահմանային համագործակցության, հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության հասանելիության ոլորտներում։ 
2020 թվականի համար նախատեսված է իրականացնել 25 միջոցառում։
Հարկ է նշել, որ թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ կարողությունների զարգացման առումով արդեն իսկ ունենք իրական առաջընթաց։

<
>