Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք

25-12-2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը:
Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

<
>