Հեռավար դասընթացների շարք պահպանվող տարածքների համար 

28-12-2020

2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) հայաստանյան մասնաճյուղի Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագրի (TJS) կենսակայուն էկոտուրիզմի զարգացման խթանման բաղադրիչի շրջանակներում պահպանվող տարածքների համար հեռավար եղանակով  դասընթացների շարք անցկացվեց։
Դասընթացին մասնակցում էին շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ո. Գրիգորյանը և Շրջակա միջավայրի նախարարության  ներքո գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ներկայացուցիչներ։
Դասընթացներ են անցկացվել են հետևյալ թեմաներով՝

  • Կենսաբազմազանության պահպանություն
  • Այցելուների ընդունելության սկզբունքներ
  • Հաճախորդների սպասարկում
  • Միջմշակութային հաղորդակցություն 
  • Այցելուների ակնկալիքներ 
  • Էկոտուրիզմի սկզբունքներ և բացասական ազդեցությունների նվազեցում / Էկոտուրիզմ և առաջին օգնության դասընթաց 
  • Էկոտուրիզմի սկզբունքներ և բացասական ազդեցությունների նվազեցում / Քայլարշավային երթուղիներ 
  • Էկոտուրիզմի սկզբունքներ և բացասական ազդեցությունների նվազեցում / Քաղաքականություն 
  • Բնապահպանական կրթության պլանավորում 
  • Բնության մեկնաբանում 
  • Բնության մեկնաբանում, բուսական աշխարհ 
  • Բնության մեկնաբանում, կենդանական աշխարհ՝ շեշտադրելով թռչուններին 
  • Բնության մեկնաբանում/ Քայլարշավ:

Դասընթացի նպատակն էր գործող բնության հատուկ պահպանվող տարածքների ներկայացուցիչներին տալ նոր գիտելիքներ և գործիքակազմ էկոտուրիզմի զարգացման, ոլորտի կառավարման բնագավառում, փորձի և գիտելիքների փոխանակման միջոցով բացահայտել ոլորտի նոր հնարավորությունները:

<
>