![]() |
![]() |
Ի պատասխան «Բնապահպանի տուն» նախաձեռնության՝ սույն թվականի հունվարի 12-ի ֆեյսբուք սոցիալական ցանցում արված գրառման՝ կապված Լերմոնտովո գյուղից մինչև Վանաձոր քաղաք ընկած տարածքում արձանագրված ծառահատումների վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետությունում թիվ 01728 անտառահատման տոմսի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 8-ից շահագործվել է սանիտարական տեսակի հատատեղ:
Այդ հատատեղում 2020 թվականի գարնանն առատ ձյան և ուժեղ քամիների հետևանքով քառակուսի 2-ում և 3, 4, 12, 20, 140 անտառհատվածներում ավելի քան 314 սոճի սովորական տեսակի ծառերը ձնակոտոր են եղել, իսկ մի մասն էլ քամակոտոր (լուսանկարները կցվում են):
Առաջնորդվելով ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ին «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման սույն անտառհատվածներում կատարվել է ծառերի հաշվառում:
2020 թվականի հոկտեմբերի 1-ին հատատեղը հաստատվել է և կազմվել է անտառահատման տոմս:
Տեղեկացնենք նաև, որ ահազանգի հետքերով Անտառային կոմիտեի , «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված մոնիթորինգի խումբը մեկնել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ լրացուցիչ ուսումնասիրություններ անելու և արդյունքների մասին կտեղեկացվի առիջիկայում:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց