Մշակվում է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում 18.0հա գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով մեկ գործող հորատանցքից 10.0լ/վ և տարածքի  գրունտային ջրերից 2.68լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության

14-01-2021

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում 18.0հա գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով մեկ գործող հորատանցքից 10.0լ/վ և տարածքի  գրունտային ջրերից 2.68լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն
 

<
>