2015թ հունվարի 27-ին տեղի կունենան Ծափաթաղ և Դարանակ համայնքներում անտառների վերականգնման անտառաշերտի հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

13-01-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հունվարի 27-ին, ժամը 12.00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի գյուղապետարանում տեղի կունենան Ծափաթաղ և Դարանակ համայնքներում անտառների վերականգնման անտառաշերտի հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Ծափաթաղի և Դարանակի գյուղապետարաններում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-63-44-22:

 

<
>