2020 թվականի ընթացքում Սևանա լիճ ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ:
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից հիմնված «Սևան Ակվա» ՓԲԸ պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքում առկա ձկան քանակը 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205.946 կգ։ Տարվա ընթացքում իրականացվել է 99.227 կգ տարբեր չափի գեղարքունի իշխանի մանրաձկան համալրում, իսկ ձկների անկումը կազմել է 20.001 կգ։
Ցանցավանդակային տնտեսությունում ձկների քաշաճը կազմել է շուրջ 99.088 կգ, իսկ ձկներին տրվել է շուրջ 192.311 կգ կեր։
2020 թվականի ընթացքում Սևանա լճում և դրա ավազանին պատկանող, Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433 կազմել է Գեղարքունին, իսկ 32,676 Ամառային իշխանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց