Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։

21-01-2021

Հարգելի գործընկերներ և օգտատերեր, տեղեկացնում ենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային պաշտոնական նոր կայքն արդեն պատրաստ է, գտնվում է վերաբեռնման փուլում և օրեր անց կակտիվացվի։Նոր պաշտոնական կայքն ունի ավելի ճկուն գործիքակազմ, տեղեկատվություն ստանալու  հնարավորություններով ավելի հարմարավետ է և արդյունավետ։ Էլեկտրոնային կառավարման քաղաքականության համատեքստում նաև նախատեսվում է առաջիկայում գերատեսչության գործառույթների  շրջանակներում մատուցվող որոշ ծառայություններ իրականացնել նոր պաշտոնական կայքի համապատասխան հարթակի/ների միջոցով։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

<
>