ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է

21-01-2021

Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։
Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։
Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում։

<
>