Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Նոր Արտամետ համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

02-02-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքի գյուղապետարանում տեղի կունենան Նոր Արտամետ գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Նոր Արտամետի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-81-47-47:

<
>