Հարգելի գործընկերներ,

27-01-2021

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակում է բնականոն ընթացքով իրականացնել   «Կանաչ Կլիմայի Հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Scalling up green practices in Armenia» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում  հերթական մրցույթը՝ տեղական և միջազգային խորհրդատուների ներգրավման համար:
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության կողմից հավանություն է տրվել մրցույթ հայտարարել տեխնիկական առաջադրանքներին «TOR»։
Հաշվի առնելով վերոգրյալը, հայցվում է ներկայացվել առաջարկություններ կից նյութերի վերաբերյալ:
Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել հետևյալ էլ. հասցեով՝ projectfinance@armswissbank.am կամ զանգահարել՝     
+(374 60) 757 000 հեռախոսահամարով։

Ծրագրի միջոցառումների շրջանակներում նախատեսված է իրականացնել «կանաչ» ֆինանսավորման ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրություն և ՀՀ-ում այդ ոլորտի կարգավորման բարելավման առաջարկներ։
Կարևոր է նշել նաև, որ «Կանաչ Կլիմայի Հիմանդրամի» կողմից լիազորված UNOPS ընկերության կողմից հավանություն է տրվել նշված երկու միջոցառումները համակցված իրականացնելու առաջարկին (առավել բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով)։

<
>