ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակներում հրավիրում է կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետների, ինչպես նաև անկախ փորձագետների` մասնակցելու ՊՏԱԾ-Հ ծրագրի «Ֆինանսական Մասնակցային Մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի չորս թիրախային քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների կողմից ներկայացվելիք դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև այդ քաղաքների տնային տնտեսությունների կողմից ներկայացվելիք փոքրածավալ մեկնարկային բիզնես ծրագրերի հայտերի գնահատման գործընթացին:
Գնահատումն իրականացվելու է հասարակական հիմունքներով՝ առանց վարձատրության կամ հոնորարի, սակայն ՀՀ Սյունիքի մարզ հնարավոր այցելությունների գիշերակացի, սննդի և տրանսպորտային ծախսերը կհոգա ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցով:
Հետաքրքրված կազմակերպություններին և անկախ փորձագետներին խնդրում ենք ներկայացնել թեկնածուներ, ուղարկելով թեկնածուների ինքնակենսագրականները h.khachoyan@consecoard.am և mnalbandyan@consecoard.am էլ. հասցեներին մինչև 2021 թ-ի փետրվարի 19-ը ներառյալ:
Հայտերի գնահատման աշխատանքային խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է բնապահպանության, գյուղատնտեսության, սոցիալական, սոցիալ-տնտեսական զարգացման, ֆինանսա-տնտեսական ոլորտների առնվազն 3 տարվա փորձառություն: Ընտրությունը կատարվելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի կողմից՝ դիմող փորձագետների ինքնակենսագրական տվյալների համեմատական գնահատման արդյունքներով:
Գնահատման գործընթացում շահերի բախման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով Սյունիքի մարզից թեկնածությունները չեն դիտարկվելու:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց