Մարտի 6-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Գոռավանի պեմզային ավազի հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

25-02-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 46-րդ մասով սահմանված կարգով 2015թ. մարտի 6-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանում տեղի կունենան Գոռավանի պեմզային ավազի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Գոռավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 098-10-88-88:

<
>