Հայտարարություն կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման(սիրողական ձկնորսության) մասին

18-02-2021

Հայաստանի Հանրապետության տարածքում  կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման համար պահանջվող փաստաթղթեր 

/ՀՀ կառավարության 10.07.2003 թվականի N 884-Ն որոշում,  ՀՀ բնապահպանության նախարարի 12.02.2019թ. N33–Ն հրաման/

1.    Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման (սիրողական ձկնորսության) համար իրավաբանական և ֆիզիկական անձինք շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`
ա) դիմում
բ) պայմանագրի կնքման մասին հայտ՝ նշելով իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման կամ վկայականի համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, փաստացի բնակության վայրը) տվյալները, սոցիալական նպատակներով օգտագործման ենթակա վայրի կենդանիների տեսակները, չափաքանակը, տարածքը (մարզը, որսահանդակը), օգտագործման ժամանակը (որսի իրականացման համար նախատեսված օրը կամ օրերը) և որսամիջոցները,
գ) բնօգտագործման վճարի անդորրագիրը /հաշվի համար 900005170981/:

 Բնօգտագործման վճարը կազմվում է դիմումատուների կողմից հայտում նշված ձկնատեսակներից և դրանց քանակներից:

Լրացված դիմում-հայտերը դիմումատուները ուղարկում են շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին` minenv@env.am 

Լիազորված մարմինը հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում, բացառությամբ սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի, հայտատուի հետ կնքում է պայմանագիր կամ մերժում է հայտը:
 

<
>