Մարտի 26-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան պոլիեթիլենտերեֆտալատե շշերից փաթիլների և մակուլատուրայի վերամշակումից ծալքավորման թղթի արտադրության նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

09-03-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 5-րդ կետի և 26-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 46-րդ մասով սահմանված կարգով 2015թ մարտի 26-ին, ժամը 12.00-ին ք. Երևան, Շիրակի 1/66 հասցեում տեղի կունենան <<Քլինլենդ>> ՍՊԸ կողմից ներկայացված պոլիեթիլենտերեֆտալատե շշերից փաթիլների և մակուլատուրայի վերամշակումից ծալքավորման թղթի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 091-41-80-89:

<
>