Մշակվում  է Լոռու մարզի Օձուն համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում Արա Զավարյանի՝ արդյունաբերական նպատակով Դենեդ գետ թափվող առվից 5,63 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

23-02-2021

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Լոռու մարզի Օձուն համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում Արա Զավարյանի՝ արդյունաբերական նպատակով Դենեդ գետ թափվող առվից 5,63 լ/վ ջրաքանակով ջրառի  նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2021 թվականի մարտի 1-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:


Շրջակա միջավայրի նախարարություն

<
>