ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ/ "Սևան" ազգային պարկի հանրային №1, №2 և №3 լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով սպասարկում իրականացնելու համար հայտ ներկայացնելու

24-02-2021

Շրջակա միջավայրի նախարարության <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ը (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հա) հայտարարում է Սևանա լճի հանրային լողափերում հանգիստ կազմակերպելու նպատակով  սպասարկում իրականացնելու հայտերի ընդունում հետևյալ չափաբաժինների համար.

1.    հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա)
2.    հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա)
3.    հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):

Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով։
    Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է. 
ա) դիմում՝ մասնակցության հայտի (ձևը կցվում է),
բ) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները,
գ) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
դ) հանրային լողափի տարածքում իրականացվող միջոցառումների, ներդրումների, կազմակերպվող գործունեության վերաբերյալ ծրագիր,
ե) մասնակցության նախավճարի անդորրագրի պատճեն:
    Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56  հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Հայտ կարող է ներկայացվել ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ մեկ քանի կամ բոլոր չափաբաժինների համար:
    Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
    Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1   որոշմամբ (կցվում է)։
    Հաղթող կճանաչվի առավել լավագույն պայմաններով միջոցառումների ծրագիր ներկայացրած մասնակիցը:
    Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին կատարել 10 000 ՀՀ դրամի չափով մասնակցության նախավճար:
    Հայտերի բացումը տեղի կունենա սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ին, ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում: 
    Հայտերը բացելուց հետո՝ 7-օրյա ժամկետում մասնակիցները կարող են մասնակցել հայտերի ամփոփման նիստին: Հաղթողի հետ կազվում է արձանագրություն: 
Մասնակցի կողմից դիմելու դեպքում հանձնաժողովի նիստի արձանագրությունը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովին՝ 055-07-77-77, 0261 2-40-44 հեռախոսահամարով կամ sevanap@inbox.ru էլ. փոստով:

<
>