Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից իրականացվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի չորրորդ հանդիպում-քննարկմանը

02-03-2021

«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի նպատակն է որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը: 
Չորրորդ հանդիպման ընթացքում ԿՏԲԿ տնօրեն և ծրագրի ղեկավար Ն. Հարությունյանն աշխատանքային խմբի հետ քննարկեց նախորդ հանդիպման արդյունքները և հակիրճ ներկայացրեց վերապատրաստման թեմաները։
 Դրանք են`
Հայաստանում գետերի երկայնքով ափամերձ բուֆերային գոտիների վերականգնման հնարավորության քարտեզագրում, 
Կլիմայի փոփոխությունը և անտառների/հողերի վերականգնումը,
Անտառների/հողերի վերականգնման ածխածնի ծախս-օգուտ մոդելավորում, ածխածնի օգուտների գնահատում, 
Անտառների և հողերի վերականգնման առանցքային գործոնները 
Հաջողության հիմնական գործոնների արդյունքների վերլուծություն` Հայաստանի օրինակով,
Հայաստանի անտառի ինտերակտիվ ատլասի ներկայացում,  
Հայաստանի անտառի ինտերակտիվ ատլասի գործիքների և հիմնական հատկանիշների ներկայացում, 
Ատլասում առկա հողօգտագործմանը և անտառներին վերաբերող արբանյակային տվյալների և ազգային տարածական/ոչ տարածական տվյալների ներկայացում, 
 Տվյալների բազային և որոնման համակարգի ներկայացում,
 Տվյալների վահանակի կառուցվածքի քննարկում,
Հող, հողօգտագործում, դեգրադացված լանդշաֆտներ-Հայաստանում Հողօգտագործման և հողերի դեգրադացիայի հիմնական խնդիրները,
 Տեխնիկական աշխատանքային խմբի առաջարկների վերլուծություն`խնդիրների լուծման ուղիներ և օրինակներ,
 Հողերի և անտառային հողերի դեգրադացիայի պատճառները, վերացման ուղիները, օրինակներ Հայաստանում իրականացված աշխատանքներից, 
Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման հնարավորություններ
Լանդշաֆտների վերականգնում, անտառային, համայնքային, որոնք են միջոցառումները, ինչպես հասնել լայվագույն արդյունքների, 
Օրինակներ Հայաստանում իրականացված ծրագրերից, գրանցված հաջողություններ։ 
Նախագիծը հնարավորություն կտա բարելավել անտառների կառավարումը և կենսաբազմազանության պահպանումը, ինչպես նաև հզորացնել ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող կառույցների կարողությունը։ 

<
>