Այսօր վայրի բնության համաշխարհային օրն է

03-03-2021

Օրվա ընտրությունը կապված է 1973թ.ի հետ։ Այդ տարի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է 
բնության անգնահատելի դերը մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը պետք է դառնա մեր առօրյա կյանքի ու գործունեության անքակտելի մասը։ Մենք պարտավորված ենք հաջորդ սերունդներին փոխանցել անխաթար բնաշխարհ։
 

<
>