«Գեոքարտնախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի պարզեցված գլխավոր հատակագծի աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

05-03-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 19-ին ժամը 12։00-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի  Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (գյուղ Ջրաբեր, 1-ին փող., թիվ 13 վարչական շենք) տեղի կունենա  «Գեոքարտնախագիծ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի պարզեցված գլխավոր հատակագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>