Մայիսի 8-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

21-04-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2015թ. մայիսի 8-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Արմանիս գյուղում <<Սագամար>> ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է իրականացնել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68:

<
>