Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։
Հիմնական նպատակն էր ՀՀ անտառային գոտիների համար հրդեհավտանգության ռիսկերի գնահատումը և հրդեհավտանգության կանխատեսման մեթոդի արդարացման աստիճանի վերլուծությունը տարբեր կլիմայական գոտիներում:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են ՀՀ տարածքի տարբեր կլիմայական գոտիներում գտնվող անտառային գոտիների հրդեհավտանգության ռիսկերը, լեռնալանջերի դիրքադրության և ծառատեսակների տիպերի դերը այդ ռիսկերի առաջացման գործում։
Քննարկվել են հրդեհների առաջացման մարդածին և բնածին գործոնները, դրանց ռիսկերի նվազեցման հիմնական ուղիները։ Մեծ ուշադրություն է դարձվել հրդեհավտանգության աստիճանի կանխատեսման մեթոդներին, մանրամասն քննարկվել են այդ մեթոդների էությունը և ՀՀ տարածքի համար դրանց կիրառելիության առանձնահատկությունները։
Սեմինարի ընթացքում ներկայացվել է նաև ԱՏՀ և հեռազննման մեթոդների կիրառմամբ անտառների հրդեհավտանգավորության աստիճանի գնահատման և մոնիթորինգի իրականացման մոդելը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի օրինակով:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կատարել հրդեհավտանգության կանխատեսման Նեստերովի մեթոդի ՀՀ տարածքի տարբեր անտառային գոտիների և կլիմայական պայմանների համար տեղայանացում։ Մեթոդի տեղայնացման համար հիմք են հանդիսանալու Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում առկա փաստացի օդերևութաբանական դիտարկումների երկարամյա տվյալները, ինչպես նաև արդեն գրանցված անտառային հրդեհների ժամանակ օդերևութաբանական իրադրության ուսումնասիրությունները։
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց