Նորարարական գաղափարների ընդունման հայտ

05-04-2021

«Կանաչ վերականգնման» թեման ընդլայնելու և առկա մարտահրավերների հաղթահարման և ճգնաժամի մեղմման համար շրջակա միջավայրի ոլորտում բարենպաստ նորարարական գաղափարներ առաջարկելու նպատակով իրականացվում է «Greenovation» մրցույթը, որի արդյունքում  մասնակից տարբեր կառույցներ՝ կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, անհատներ և այլն կառաջարկեն տարբեր մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ստեղծագործ լուծումներ: Հայաստանում մրցույթի համար առաջարկվում են հետևյալ հիմնական թեմաները.

  • Էներգաարդյունավետություն և այլընտրանքային էներգիա՝ ուղղված  կենսավառելիքի (մասնավորապես վառելափայտի օգտագործման) նվազեցմանը
  • Արոտավայրերի կայուն կառավարում և կենսաբազմազանություն,
  • Իրազեկության բարձրացման միջոցառումներ՝ վերոնշյալ թեմաներով։

Հաղթող գաղափարն ընտրվելու է ժյուրիի կողմից, և դրա իրականացման համար տրամադրվելու  է 10,000 եվրո գումար:
Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայքէջ հետևյալ հղումով GreenOvation - FAQ (hypeinnovation.com) և մրցույթի ֆեյսբուք սոցիալական էջում՝ https://www.facebook.com/GreeNovation-104165051757259

<
>