Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների շարքը, որը հնարավորություն կընձեռնի մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներին մանրամասն ծանոթանալու օզոնային շերտի քայքայման բնապահապանական խնդրին և իրենց անմիջական դերակատարությունն ունենալ օզոնային շերտի վերականգնման գործում։
Միջոցառումների նպատակն է մարզերի և Երևանի դպրոցների 7-11-րդ դասարանների աշակերտների շրջանում բարձրացնել օզոնային շերտի քայքայման վերաբերյալ իմացության մակարդակը, զինել տեղեկատվությամբ ու հմտություններով և խրախուսել երիտասարդների ներգրավվածությունն այս գլոբալ բնապահպանական մարտահրավերի լուծման հարցում:
Կրթական միջոցառումների շարքը տեղի կունենա երկու փուլով՝
Դասընթացները կիրականացվեն հեռավար տարբերակով՝ զում վեբինարների կազմակերպմամբ, իսկ մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցած աշակերտների և իրենց մանկավարժների համար կկազմակերպվի ամառային ճամբար։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կցված հայտադիմումը և մինչ ապրիլի 15-ը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ armozon@gmail.com։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 818 532 հեռախոսահամարով:
Հայտադիմում՝ https://cutt.ly/ucUSyO0
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց