Հունիսի 4-ին, ժամը 11.00-ին տեղի կունենան Նոր Արտամետ գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

22-05-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, Ձեր լիազորությունների շրջանակներում խնդրում եմ ապահովել հունիսի 4-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Արտամետի գյուղապետարանում նախատեսվող <<Մեծ Մասրենի>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Նոր Արտամետ գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների իրականացումը:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, ՀՀ Կոտայքի մարզի Արտամետի գյուղապետարանում:

<
>