Մայիսի 27-ին, ժամը 11.00-ին տեղի կունենան Նորագյուղի անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ

22-05-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 44-րդ մասով սահմանված կարգով ս.թ. մայիսի 27-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզի Զորավանի գյուղապետարանում տեղի կունենան Նորագյուղի անդեզիտաբազալտի հանքավայրի ընդլայնման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Զորավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68:

 

<
>